National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.01.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի
1 / 2

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթեցմամբ քննարկել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի տեղեկացմամբ փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին» N 185-Ն որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր` 5.1 կետով` պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը: Փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» գործող օրենքը` փոխարենն ընդունելով «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ «Տարածական տվյալների մասին» անվանումներով նոր օրենքներ:

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նպատակն է կանոնակարգել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ պատասխանատվությունն օրենքի խախտման համար:

«Տարածական տվյալների մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման եւ կառավարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման եւ դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարների չափերը եւ արտոնությունները:

Օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության եւ վեճերի լուծման կարգը տարածական տվյալների բնագավառում, ինչպես նաեւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունը:

Լրամշակված փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am